Translate

четверг, 26 сентября 2013 г.

հաշմանդամների համար նախատեսված տաքսի ծառայություն



Դեռևս մի քանի ամիս առաջ  «տաքսի» բառը բոլոր պոտենցիալ օգտվողներին  վանում էր և այդպիսի ծառայության առկայությունը մեծ պահանջարկ չէր վայելում: Բայց հետզհետե օգտվողները համոզվեցին, որ այս ծառայությունը ունակ է լուծելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տրանսպորտային խնդիրները ավելի արդյունավետ , քան ակնկալվում էր: Դա է վկայում հաշմանդամների համար նախատեսված  տաքսի ծառայությունից օգտվողների պատվերների քանակի օրեցօր աճը :

 Անվասայլակով ուղևորի  Տրանսպորտային փոխադրումն իրականացվում է հատուկ այդ նպատակի համար  մատչելի թեքահարթակով հագեցած TOYOTA ավտոմեքենայով , որը գործարանային պայմաններում կառուցված և համալրված է  սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով , ունի սայլակից օգտվող ուղեվորի համար անհրաժեշտ անտանգության գոտիներ, սրահը հագեցած է սայլակի կոշտ և անվտանգ ամրացման համար  անհրաժեշտ  բոլոր մեխանիզմներով, ավտոմեքենաները հագեցած են անհրաժեշտ   մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս   ուղեվորին անվտանգ նստեցնել ավտոմեքենան և իջեցնել սրահից

Ավտոմեքենան շահագործվում է բենզինով, հարմարավետ է, ունի մի շարք առանձնահատուկ հնարավորություններ ու առավելություններ` ի տարբերություն սովորական ավտոմեքենաների: Մեքենայի սրահում առկա է WiFi կապ
Ծառայությունն առաջարկում է`  անվասայլակներից օգտվող մարդկանց համար լիարժեք տեղաշարժման հնարավորություն , բոլոր ուղղություններով :