Դեռևս մի քանի ամիս առաջ «տաքսի» բառը բոլոր պոտենցիալ օգտվողներին վանում էր և այդպիսի ծառայության առկայությունը մեծ պահանջարկ չէր վայելում: Բայց հետզհետե օգտվողները համոզվեցին, որ այս ծառայությունը ունակ է լուծելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տրանսպորտային խնդիրները ավելի արդյունավետ , քան ակնկալվում էր: Դա է վկայում հաշմանդամների համար նախատեսված տաքսի ծառայությունից օգտվողների պատվերների քանակի օրեցօր աճը :
Անվասայլակով ուղևորի Տրանսպորտային փոխադրումն իրականացվում է հատուկ այդ նպատակի համար մատչելի թեքահարթակով հագեցած TOYOTA ավտոմեքենայով , որը գործարանային
պայմաններում
կառուցված
և համալրված է սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով , ունի սայլակից օգտվող ուղեվորի համար անհրաժեշտ անտանգության գոտիներ, սրահը հագեցած է սայլակի
կոշտ և անվտանգ ամրացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներով, ավտոմեքենաները հագեցած են անհրաժեշտ մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս
ուղեվորին անվտանգ նստեցնել ավտոմեքենան և իջեցնել սրահից:
Ավտոմեքենան
շահագործվում
է բենզինով, հարմարավետ է, ունի մի շարք առանձնահատուկ հնարավորություններ
ու առավելություններ`
ի տարբերություն սովորական ավտոմեքենաների:
Մեքենայի սրահում առկա է WiFi կապ
Ծառայությունն
առաջարկում
է` անվասայլակներից օգտվող մարդկանց համար լիարժեք տեղաշարժման հնարավորություն , բոլոր ուղղություններով :
Комментариев нет:
Отправить комментарий