Հաշմանդամների խնդիրներով զբաղվող
կազմակերպություններն այսօր առաջնորդվում են հաշմանդամության սոցիալական մոդելով: Ըստ այդ մոդելի` հաշմանդամությունը ոչ թե հիվանդություն է, այլ սոցիալական վիճակ եւ հասանելի միջավայրի առկայության դեպքում շատ խնդիրներ լուծելի են դառնում:
Սոցիալական տաքսի ծառայության նպատակն է տրանսպորտային սպասարկում տրամադրել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց , ովքեր օգտվում են անվասայլակներից
և ունեն տրանսպորտային միջոցով արագ, հուսալի եվ հարմարավետ փոխադրման անհրաժեշտություն, ստեղծել պայմաններ,
որպեսզի
հաշմանդամները ունենան հավասար հնարավորություններ
իրենց դրսևորելու, անկախ ապրելու ( ինքնատեղաշարժման , իրենց առօրիական հոգսերի ինքնաապահովման,
սոցիալական
ենթակառուցվածքներից
օգտվելու հնարավարություն/: Առաջարկվող սոցիալական տաքսի ծառայությունը ոչ միայն ստեղծում է տեղաշարժման հավասար հնարավորություններ անվասայլակից օգտվող հաշմանդամի համար, այլ մի
շարք նորամուծություններով
դարձել է օրինակելի այլ տաքսի ծառայությունների
համար, դրանք են ` վարորդների կոկիկ տեսքը, ուղևորի դիմավորումը և նստեցումը/ ինչպես նաև իջեցումը/ ավտոմեքենա, մեքենայի մաքուր և խնամված արտաքին և ներքին
տեսքը, մեքենայում հաճելի կլիմայական/ օդորոկիչ և ջեռուցման համակարգ/ և հոգեբանական միջավայրը/ ինտերնետային WiFi կապի առկայությունը մեքենայում Հայաստանի ողջ տարածքում ուղևորափոխադրման
ընթացքում



Комментариев нет:
Отправить комментарий