Translate

воскресенье, 20 октября 2013 г.

«Սոցիալական տաքսին» ոչ թե բիզնես է , այլ առաքելություն




Նայենք Մեր շուրջը:
Մենք ապրում ենք արագ որոշումների կայացման և  խելահեղ արագությունների   աշխարհում, բոլորս ինչ որ տեղ շտապում ենք , ոտքի վրա ինչ որ խնդիրներ ենք լուծում և ամենօրյա պրոբլեմների մեջ խորասուզված չենք էլ նկատում, մեզ շրջապատող աշխարհը: Իրականում մեր կյանքը շատ ավելի հեշտ է, քան մեզ  թվում է:
Գլխավորը , ինչը մեզ հնարավորություն է տալիս հասնել այն ամենին ինչը մենք ունենք այսօր  և այստեղ,  դա մեր  առողջությունն է – ինչը ի  վերուստ տրված անգնահատելի նվեր է: Սակայն մեր շրջապատում կան լիարժեք մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառներով , ունենալով  որոշակի  առողջական խնդիրներ չեն կարողանում ուրախանալ մեզ համար տարրական թվացող  կենսաապահովման այնպիսի տարրերից, ինչպիսիք են ` իրենց ցանկացած վայրում զբոսնելը, տրանսպորտից օգտվելը, ավտոմեքենայով կամ տաքսիով  հարմարավետ ուղևորափոխադրումը, մշակութային և սպորտային համալիրներ այցելությունները,  տեսարժան վայրեր և հարազատ քաղաքի իրենց ցանկացած վայրը հաճախելը և այլն:



Բոլորս էլ հաճախ խոսում ենք մերձավորին սիրելու,  գթասրտության ու  կարեկցանքի, մասին, որպես ինքնին հասկանալի ,  ակնհայտ երևույթի, առանց խորամուղ լինելու, որ մարդկանց ոչ միայն սոսկ բառեր են պետք , այլ իրական , գործնական աջակցություն: հաշմանդամություն ունեցող անձանց  խնդիրները շատ են և նրանց համար մեծ քաղաքում  հարմարավետ և մատճելի միջավայրի  ստեղծումը մղվում է առաջին պլան և սկիզբը մեր կարծիքով պետք է լինի տրանսպորտային փոխադրումների  խնդիրների  լուծումը: Հասարակական տրանսպորտի միշտ չէ, որ նպատակահարմար է և հասանելի :






«Wheelsonwheels» -ը   տրանսպորտային փոխադրումներ է իրականացնում Երևան քաղաքում, հատուկ կարիքներ ունեցողների համար , ովքեր տեղաշարժվում են անվասայլակով: Հատուկ թեքահարթակով հագեցած ավտոմեքենայի շնորհիվ առանց բարդության իրականացվում է անվասայլակից/ հատկապես էլեկտրական շարժիչով համալրված / օգտվող հաճախորդի ուղևորափոխադրումը: 
Մենք տրամադրում ենք ` հատուկ մատչելի թեքահարթակով  հագեցած TOYOTA ավտոմեքենա , որը գործարանային պայմաններում կառուցված և համալրված է հաշմանդամի սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով  , ունի  սայլակից օգտվող  ուղեվորի համար անհրաժեշտ անտանգության գոտիներ,  Սրահում Սայլակի կոշտ և անվտանգ  ամրացման անհրաժեշտ  մեխանիզմներ :





         Ներկայումս պատվերի արժեքը ներառում է ոչ միայն վարորդի աշխատավարձը և վառելիքի / մեքանան աշխատում է  բենզինով / ծախսը , այլ նաև մեքենայի պատշաճ տեխնիկական սպասարկման և այլ անհրաժեշտ ծախսերի հանրագումարը , ինչը անհրաժեշտ է մեքենան սարքին պահելու և նման ծառայություն մատուցելու համար:  Մենք ձգտում ենք , հնարավորինս իջեցնել ծառայության մատուցման արժեքը, և այն  մատչելի դարձնել բոլոր օգտվողների համար
          Ներա դրությամբ ծառայության մեկ կիլոմետրի արժեքը սահմանվել է 120 դրամ, նվազագույնը 1000 դրամ: Պատվերը ընդունվում է առնավազն 5 ժամ առաջ: Պատվերները իրականացվում են 8-00- ից 19-00 ժամանակահատվածում: Աշխատանքային ժամերից դուրս պատվերները իրականացվում եմ 50 տոկոսով ավելի բարձր  գներով:

Ավտոմեքենան բացի ամենից  հագեցած է `
1.
Հատուկ  բեռնման  հարթակով .
2. 
Լայն կողային սահուն դռներով
3.  
Ընդարձակ ներքին սրահով, 1 սայլակով ուղևորի  և 2 ուղեկցողի համար
4.
Օդափոխիչներով
5. Օդորակիչներով
5. ձայնա և տեսա համակարգով
7. ինտերնետ կապ WiFi-ով

Մեր ծառայությունը  հասկանում է, որ հաշմանդամների տեղափոխումը ավտոմեքենաներով պահանջում է հատուկ մոտեցում, ուստի ամեն ջանք արվում է, որպեսզի օգտվողները  զգան իրենց կարևորությունը, և կարողանան վայելել հարմարավետ և արագ ուղևորափոխադրման  բոլոր առավելությունները

պատվերները ընդունվում են Հեռ 091 016565, 060 52 5484


Комментариев нет:

Отправить комментарий