Translate

воскресенье, 27 октября 2013 г.

Հաշմանդամների համար նախատեսված առաջին տաքսի ծառայությունը



Հաշմանդամների համար նախատեսված  առաջին տաքսի ծառայությունը ստեղծվել է 1960թվ. Նյու Յորք նահանգի Սիրակուզա քաղաքում: Սպասարկումը իրականացվել է   Ford մակնիշի մինիվեն մեքենայով:
Ծառայությունը մատուցվել է հետևյալ գնացուցակով
1.    Քաղաքի ցանկացած վայր մի ուղղությամբ ուղևորափոխադւման համար սահմանված է եղել 6 դոլար  արժեք
2.    լրացուցիչ 5 դոլար գումար  երկրորդ ուղեկցողի համար
3.    50 սենտ քաղաքից դուրս ամեն կիլոմետրի համար
4.    դեպի օդակայան և երկաթուղային կայարան ֆիքսված գներ ` 10 դոլար
5.    12 դոլար սպասելավարձ 1 ժամվա համար


Երևան քաղաքում , 2013 թ ստեղծվել է  նմանատիպ ծառայություն,   նախատեսված է այն անձանց համար , ովքեր օգտվում են անվասայլակներից և  ունեն տրանսպորտային միջոցով արագ եւ հարմարավետ փոխադրման  անհրաժեշտություն: Փոխադրումն իրականացվում է հատուկ այդ նպատակի համար  մատչելի թեքահարթակով հագեցած TOYOTA ավտոմեքենայով , որը գործարանային պայմաններում կառուցված և համալրված է հաշմանդամի սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով , ունի սայլակից օգտվող ուղեվորի համար անհրաժեշտ անտանգության գոտիներ, Սրահում Սայլակի կոշտ և անվտանգ ամրացման անհրաժեշտ մեխանիզմներ : Անփոխարինելի է էլ.կառավարմամբ սայլակներից օգտվողների համար,  
 
Երևան քաղաքում ուղևորափոխադրման համար սահմանված է Մեկ կիլոմետրի համար 120դրամ սակագին : Նվազագույն պատվերը 1000 դրամ: Նման սակագինը թելադրված է  բենզինով շահագործման հանգամանքով:
Պատվերները ընդունվում են նախորոք և որոշակի ժամանակահատվածի համար:
Մեր ծառայությունը հասկանում է, որ հաշմանդամների տեղափոխումը ավտոմեքենաներով պահանջում է հատուկ մոտեցում, ուստի ամեն ջանք արվում է, որպեսզի հաշմանդամները զգան իրենց կարեւորությունը, և կարողանան վայելել հարմարավետ և արագ ճանապարհորդության բոլոր առավելությունները:
 Պատվերները ընդունվում են նախորոք,
       Հեռ. 091 016565

воскресенье, 20 октября 2013 г.

«Սոցիալական տաքսին» ոչ թե բիզնես է , այլ առաքելություն




Նայենք Մեր շուրջը:
Մենք ապրում ենք արագ որոշումների կայացման և  խելահեղ արագությունների   աշխարհում, բոլորս ինչ որ տեղ շտապում ենք , ոտքի վրա ինչ որ խնդիրներ ենք լուծում և ամենօրյա պրոբլեմների մեջ խորասուզված չենք էլ նկատում, մեզ շրջապատող աշխարհը: Իրականում մեր կյանքը շատ ավելի հեշտ է, քան մեզ  թվում է:
Գլխավորը , ինչը մեզ հնարավորություն է տալիս հասնել այն ամենին ինչը մենք ունենք այսօր  և այստեղ,  դա մեր  առողջությունն է – ինչը ի  վերուստ տրված անգնահատելի նվեր է: Սակայն մեր շրջապատում կան լիարժեք մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառներով , ունենալով  որոշակի  առողջական խնդիրներ չեն կարողանում ուրախանալ մեզ համար տարրական թվացող  կենսաապահովման այնպիսի տարրերից, ինչպիսիք են ` իրենց ցանկացած վայրում զբոսնելը, տրանսպորտից օգտվելը, ավտոմեքենայով կամ տաքսիով  հարմարավետ ուղևորափոխադրումը, մշակութային և սպորտային համալիրներ այցելությունները,  տեսարժան վայրեր և հարազատ քաղաքի իրենց ցանկացած վայրը հաճախելը և այլն:



Բոլորս էլ հաճախ խոսում ենք մերձավորին սիրելու,  գթասրտության ու  կարեկցանքի, մասին, որպես ինքնին հասկանալի ,  ակնհայտ երևույթի, առանց խորամուղ լինելու, որ մարդկանց ոչ միայն սոսկ բառեր են պետք , այլ իրական , գործնական աջակցություն: հաշմանդամություն ունեցող անձանց  խնդիրները շատ են և նրանց համար մեծ քաղաքում  հարմարավետ և մատճելի միջավայրի  ստեղծումը մղվում է առաջին պլան և սկիզբը մեր կարծիքով պետք է լինի տրանսպորտային փոխադրումների  խնդիրների  լուծումը: Հասարակական տրանսպորտի միշտ չէ, որ նպատակահարմար է և հասանելի :






«Wheelsonwheels» -ը   տրանսպորտային փոխադրումներ է իրականացնում Երևան քաղաքում, հատուկ կարիքներ ունեցողների համար , ովքեր տեղաշարժվում են անվասայլակով: Հատուկ թեքահարթակով հագեցած ավտոմեքենայի շնորհիվ առանց բարդության իրականացվում է անվասայլակից/ հատկապես էլեկտրական շարժիչով համալրված / օգտվող հաճախորդի ուղևորափոխադրումը: 
Մենք տրամադրում ենք ` հատուկ մատչելի թեքահարթակով  հագեցած TOYOTA ավտոմեքենա , որը գործարանային պայմաններում կառուցված և համալրված է հաշմանդամի սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով  , ունի  սայլակից օգտվող  ուղեվորի համար անհրաժեշտ անտանգության գոտիներ,  Սրահում Սայլակի կոշտ և անվտանգ  ամրացման անհրաժեշտ  մեխանիզմներ :





         Ներկայումս պատվերի արժեքը ներառում է ոչ միայն վարորդի աշխատավարձը և վառելիքի / մեքանան աշխատում է  բենզինով / ծախսը , այլ նաև մեքենայի պատշաճ տեխնիկական սպասարկման և այլ անհրաժեշտ ծախսերի հանրագումարը , ինչը անհրաժեշտ է մեքենան սարքին պահելու և նման ծառայություն մատուցելու համար:  Մենք ձգտում ենք , հնարավորինս իջեցնել ծառայության մատուցման արժեքը, և այն  մատչելի դարձնել բոլոր օգտվողների համար
          Ներա դրությամբ ծառայության մեկ կիլոմետրի արժեքը սահմանվել է 120 դրամ, նվազագույնը 1000 դրամ: Պատվերը ընդունվում է առնավազն 5 ժամ առաջ: Պատվերները իրականացվում են 8-00- ից 19-00 ժամանակահատվածում: Աշխատանքային ժամերից դուրս պատվերները իրականացվում եմ 50 տոկոսով ավելի բարձր  գներով:

Ավտոմեքենան բացի ամենից  հագեցած է `
1.
Հատուկ  բեռնման  հարթակով .
2. 
Լայն կողային սահուն դռներով
3.  
Ընդարձակ ներքին սրահով, 1 սայլակով ուղևորի  և 2 ուղեկցողի համար
4.
Օդափոխիչներով
5. Օդորակիչներով
5. ձայնա և տեսա համակարգով
7. ինտերնետ կապ WiFi-ով

Մեր ծառայությունը  հասկանում է, որ հաշմանդամների տեղափոխումը ավտոմեքենաներով պահանջում է հատուկ մոտեցում, ուստի ամեն ջանք արվում է, որպեսզի օգտվողները  զգան իրենց կարևորությունը, և կարողանան վայելել հարմարավետ և արագ ուղևորափոխադրման  բոլոր առավելությունները

պատվերները ընդունվում են Հեռ 091 016565, 060 52 5484


среда, 9 октября 2013 г.

հաշմանդամությունը ոչ թե հիվանդություն է, այլ սոցիալական վիճակ եւ հասանելի միջավայրի առկայության դեպքում շատ խնդիրներ լուծելի են դառնում



Հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն  այսօր առաջնորդվում են հաշմանդամության սոցիալական մոդելով: Ըստ այդ մոդելի` հաշմանդամությունը ոչ թե հիվանդություն է, այլ սոցիալական վիճակ եւ հասանելի միջավայրի առկայության դեպքում շատ խնդիրներ լուծելի են դառնում:




Սոցիալական տաքսի ծառայության նպատակն է տրանսպորտային սպասարկում տրամադրել հենաշարժողական խնդիրներ ունեցող   անձանց  , ովքեր օգտվում են անվասայլակներից և  ունեն տրանսպորտային միջոցով արագ, հուսալի  եվ հարմարավետ փոխադրման անհրաժեշտություն,  ստեղծել  պայմաններ, որպեսզի   հաշմանդամները  ունենան հավասար հնարավորություններ իրենց դրսևորելու,  անկախ ապրելու ( ինքնատեղաշարժման , իրենց առօրիական հոգսերի  ինքնաապահովման, սոցիալական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավարություն/: Առաջարկվող սոցիալական տաքսի ծառայությունը ոչ միայն ստեղծում է  տեղաշարժման հավասար հնարավորություններ  անվասայլակից օգտվող հաշմանդամի համար, այլ մի շարք նորամուծություններով դարձել է օրինակելի այլ տաքսի ծառայությունների համար, դրանք են ` վարորդների կոկիկ տեսքը, ուղևորի դիմավորումը և նստեցումը/ ինչպես նաև իջեցումը/ ավտոմեքենա, մեքենայի մաքուր և խնամված  արտաքին և ներքին տեսքը, մեքենայում հաճելի կլիմայական/ օդորոկիչ և ջեռուցման համակարգ/ և հոգեբանական միջավայրը/ ինտերնետային WiFi կապի առկայությունը մեքենայում Հայաստանի ողջ տարածքում ուղևորափոխադրման ընթացքում